Արդեն նշել էինք, որ ԱԺ ՕԵԿ-ական նոր պատգամավոր Լևոն Դոխոլյանն ամեն կերպ խուսափում էր լրագրողներից և չէր պատասխանում նրանց հարցերին: Երբ նրան օգնության եկավ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, նա խոչընդոտում էր լրագրողների աշխատնքին և վերջինիս ամեն կերպ հեռացնում էր նրանցից:

Լրագրողի այն հարցին, թե ինչու է նա խանգարում և թույլ չի տալիս, որ նոր պատգամավորը զրուցի լրագրողների հետ, Հեղինե Բիշարյանը նայելով լրագրողին ասաց. «Այ քեզ բան, մի հատ էլ փետ վերցրու ձեռդ»:

Հիշեցնենք, որ Լևոն Դոխոլյանը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է: