Եվրամիությունը դեռևս չի քննարկում Ուկրաինայում տարածված ցույցերի և դրա նկատմամբ իշխանությունների արձագանքի հետ կապված երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Ինչ վերաբերվում է պատժամիջոցներին, ապա այն չի քննարկվում տվյալ պահին»,- նշել է Կոսյանչիչը պատասխանելով որևէ պատժամիջոցներ կիրառելու հարցին:
Նա նաև ավելացրել է, որ Եվրամիությունը զսպվածության կոչ է անում Ուկրաինայում հակամարտող կողմերին:
«Մենք աջակցում ենք հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են հանրահավաքների, խոսքի ազատությունը, ազատ և բաց լրատվամիջոցները: Սակայն անհրաժեշտ է նաև, որ այս գործընթացը խաղաղ կերպով ընթանա: Մենք ուկրաինական հասարակության բոլոր կողմերին կոչ ենք անում խաղաղ կերպով լուծել հակասությունները, նստել և քննարկել հարցեր և գալ փոխադարձաբար ընդունելի որոշման»,- նշել է Կոսյանչիչը: