Այս մարդիկ աշխարհում եղանակ են ստեղծում: Նրանց հպատակվում են միլիոնավորներ, նրանց երկրպագում են միլիարդավորներ: Նրանց յուրաքանչյուր խոսքը հազարավորների համար ճակատագրական է լինում: Նրանց յուրաքանչյուր որոշումը պատմական նշանակություն ունի: Բայց աշխարհի ամենահզոր առաջնորդները լինելուց բացի, նրանք առաջին հերթին սովորական մարդիկ են, ովքեր սիրում են, սիրահարվում, ամուսնանում: Իսկ մենք ներկայացնում ենք նրանց հարսանեկան լուսանկարները…

Բարաք և Միշել ՕԲԱՄԱՆԵՐ

 

Նրանք ծանոթացել են 1989-ին: Նրանց սիրավեպը աշխատանքային էր: Երիտասարդ Բարաքը, Հարվարդի համալսարանից ուղեգիր է ստանում փորձաշրջան անցնելու Չիկագոյի փաստաբանական գրասենյակում` արդեն փաստաբան աշխատող Միշելի մոտ: Շուտով պարզվեց, որ առաջին հայացքից իրար այնքան էլ չհավանած երիտասարդները, ունեն ընդհանուր հետաքրքրություն, ծիծաղում են նույն կատակների վրա: Շուտով նրանք ընկերացան:

 

Ծանոթությունից երկու տարի անց հնչեց ամուսնության առաջարկությունը:Դա տեղի ունեցավ Չիկագոյում գտնվող Գորդոն Ռամզի ռեստորանում: Նշանադրության մատանին Միշելը գտավ մատուցված դեսերտի միջից, և դա իսկական անակնկալ եղավ:

Մեկ տարի անց` 1992 թվականի հոկտեմբերի 3-ին Բարաքն ու Միշելը ամուսնացան:

 

Վլադիմիր Պուտին և Լյուդմիլա Պուտինա

Թեև նրանք ամուսնալուծվեցին, սակայն հետաքրքրությունը նրանց նկատմամբ չմարեց, եթե հաշվի առնենք, որ Վլադիմիր Պուտինը մնաց «նույն Պուտինը»: Լյուդմիլա Պուտինան (օրիորդական ազգանունը Շկրեբնևա) Վլադիմիրի հետ ամուսնացել է 1983 թվականին, երբ 25 տարեկան էր: Երեսուն տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվեցին: Նրանք երկու դուստր ունեն` Մարիա և Կատերինա:

Հարսանիք