Երիտասարդների համար լավագույն քաղաքները որոշելը դժվար և սուբյեկտիվ հարց է, սակայն նոր համաշխարհային ինդեքսը կազմել է աշխարհի 25 մետրոպոլիտենների վարկանիշային աղյուսակը, որոնք ամենաշատն են գրավում 15-29 տարեկան երիտասարդներին:
YouthfulCities,որը համաշխարհային սոցիալական նախաձեռնությունը, մետրոպալիտենների վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առել ութսուն տարբեր ցուցիչ, այդ թվում բիզնեսը, կենսակերպը և զվարճությունները:
«Աշխարհի բնակչության կեսը 30 տարեկանից փոքր են և նրանցից կեսից ավելին ապրում են քաղաքներում: Պարզ է, որ քաղաքները ձևավորելու են մեր աշխարհը»,- նշել է նախաձեռնության ղեկավար Բեռնարդը Global News-ին տված հարցազրույցի ժամանակ:
Այսպես ըստ նախաձեռնության երիտասարդների համար լավագույն քաղաքների տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1.Տորոնտո
2.Բեռլին
3.Նյու Յորք
4.Դալլաս
5.Փարիզ
6.Չիկագո
7.Լոնդոն
8.Լոս Անջելես
9.Տոկիո
10.Սեուլ