Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը ահյտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Ստեփան Դեմիրճյանն այդ ընտրությունները որակել է կողծված:
ՀԺԿ առաջնորդի հայտարարությանմեջ մասնավորապես ասված է.«
Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ոչ թե դարձան մեր երկրի նորագույն պատմության լավագույն ընտրությունները, ինչպես խոստանում էին իշխանությունները, այլ ընդամենը համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը:
Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են:
Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ իրենց տեղերում են նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները: Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Եվ մենք, ինչպես գիտեք, չմասնակցեցինք այդ ընտրություններին, քանի որ մեղմ ասած, երաշխավորված չէր արդար ընտրական գործընթացի ապահովումը:
Փետրվարի 18-ին մեր հասարակությունը մերժեց գործող վարչախմբին: Մերժեց այն վարչախմբին, որի կառավարման տարիների ընթացքում երկրում աճել է աղքատությունը, խորացել սոցիալական բեւեռացումը: Մերժեց այն իշխանությանը, որը մարդկանց դատապարտում է անհուսության եւ արտագաղթի:
Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը ոչ ասաց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին, կեղծիքին, ընտրակաշառքին եւ վերատիրացավ իր արժանապատվությանը:
Փետրվարի 18-ի ընտրությունները եւ դրան հաջորդող իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում եւ թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա: Մարդիկ փոփոխություններ են պահանջում, եւ այդ փոփոխությունները պետք է սկսել ժողովրդի քվեն ստացած իշխանության ձեւավորումից:
ՀԺԿ-ն, ինչպես միշտ, կլինի ժողովրդի կողքին եւ կշարունակի պայքարել հանուն արդարության եւ արժանապատվության հաղթանակի»: