«Ժողովուրդը» գրում է. «Ռուսական բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Գյումրիում երեկ փորձել էր հարգել-պատվել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից դուրս գալիս Ղուկասյանը փորձել է մոտենալ մի քանի ռուս պաշտոնյաների, սակայն արժանացել է վերջիններիս թիկնապահների դիմադրությանն ու հետ մղվել։
Քանի որ Ղուկասյանը ոչ Շիրակի մարզպետարանի, ոչ էլ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերի խմբերի հետ չի եղել, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան դիտարկել են որպես նշյալ պաշտոնյաների անվտանգությանը սպառնացող տարր։ Ի վերջո, նախկին քաղաքապետը ստիպված է եղել ռուսերեն ինչ-որ արտահայտություններ փնթփնթալով հեռանալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Վարդան Ղուկասյանին թույլ չեն տվել մոտենալ մի քանի ռուս պաշտոնյաների
