«Ժողովուրդը» գրում է. «Այսօր ՀՀ Աժ-ում տեղի կունենա ռուսական գրքի գրադարանի և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը։ Ընդ որում, միջոցառումը նախատեսված է անցկացնել վաղ առավոտյան ժամը 9-ին։ Սա ուշագրավ է այնքանով որ Աժ-ում վաղուց ի վեր գործում է առանձին գրադարան, որտեղ քիչ չեն նաև ռուսերենով գրքերը։ Բայց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է կապիտալ վերանորոգումից հետո մի հսկայական սենյակ առանձնացնել ռուսական գրքի գրադարանի համար:

Մինչդեռ եթե Հ. Աբրահամյանն ու Աժ աշխատակազմի ղեկավար, երիտհանրապետական Գուրգեն Դումանյանը ՀՀ-ի անկախության հանդեպ փոքր-ինչ հարգանք ունենային, ոչ թե նման կերպ կվարվեին, այլ գրադարանում ռուսական գրքի անկյուն կառանձնացնեին։ Բայց նրանք այս հարցում էլ են որոշել ամենավերջին ձևով քծնել ՌԴ իշխանություններին. դե իհարկե, եթե Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ է մասնակցում հուշարձանի բացմանը, Աժ-ում էլ ռուսական գրքի առանձին գրադարան են բացում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։