Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել և լուսանկարներ տեղադրել, ներկայացնում ենք դրանք ստորև.

«Վերջապես դիտեցի հորս մասնակցությամբ "Վերջին ծաղրածուն" ներկայացումը: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ նրանից սովորելու շատ բան կա.. Խոսելը հարազատ մարդու տաղանդի մասին դժվար է, չխոսելը շատ ավելի դժվար է»

«Հիշեցի մի պատմվածք, որն ուզում եմ կիսել ձեզ հետ…

Բժշկի մոտ այցելության է գնում մի մարդ և խնդրում օգնել: Ասում է, որ շատ տխուր է, որ կյանքում իրեն ոչինչ չի ուրախացնում, խնդրում է օգնել դուրս գալ ծանր հոգեկան իրավիճակից: Բժիշկն ասում է, որ ինքը ոչինչ անել չի կարող, բայց կա քաղաքում մի ծաղրածու, ով կարողանում է բոլորին ուրախացնել, ով անհնարին է, որ որևէ մեկին չկարողանա ծիծաղեցնել և հանել տխրությունից:
Այցելուն պատասխանում է բժշկին.
_ Բժիշկ այդ ծաղրածուն ես եմ...

Դիտեք "Վերջին ծաղրածուն"
Ներկայացումը Երևանի Դրամատիկական թատրոնում»:

.

«Երբ մահանում է ընկերդ կորցնում ես մի հոգու: Երբ մահանում ես դու, կորցնում ես բոլորին»: