Մայնց- Բորուսիա խաղի ավելացված ժամանակ Մխիթարյանը հիանալի փոխանցում կատարեց հարձակմանը միացած ձախ պաշտպան Դուրմին, որի նկատմամբ մրցակցի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները տուգանային հրապարակում: Ավելի վաղ 79-րդ րոպեին հակառակորդի դարպասներին նշանակված տասնմեկմետրանոցն իրացրեց Լևանդովսկին: Այս անգամ ցանկացավ իրացնել Մխիթարյանը և լեհ հարձակվողը կարծես դեմ չէր: Երկուսն էլ նայեցին մարզիչի կողմ, ինչից հետո գնդակին մոտեցավ Լևանդովսկին: Այս դրվագի, ինչպես նաև իրեն Մեսսիի հետ համեմատության մասին Спорт Экспресс-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
- Այդ ի՞նչ պատմություն է կապված երկրորդ տասնմեկմետրանոց հարվածի հետ:
- Չգիտեմ, ես էի ցանկանում հարվածել: Իսկ այնպես ստացվեց, որ մարզիչը ցույց տվեց, որ Լևին պետք է իրացնի 11 մետրանոցը:
- Այսօրվա Ձեր խաղից գոհ ե՞ք:
- Իհարկե, չէ որ ակումբը կարևոր խաղում հաղթանակ տարավ
- ԱՄՆ-ում վիրահատության ենթարկված Մովսիսյանի հետ խոսել ե՞ք:
- Նրա հետ խոսել եմ հեռախոսով: Նա իրեն լավ է զգում: Աստված տա նա հասցնի վերականգնվել Ռուսաստանի առաջնության երկրորդ կեսին:
- Լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, որ ժամանակին «Սպարտակը» ցանկացել է ձեռք բերել Ձեզ և առաջարկել է, որ Դուք անձամբ գումար նշանակեք:
- Ես չեմ ուզում այդ մասին խոսել: Ես երջանիկ եմ Դորտմունդում:
- Չեմպիոնների Լիգայում «Նապոլիի» հետ «Բորուսիայի» տնային խաղից հետո իսպանական և իտալական լրատվամիջոցները Ձեզ համեմատում էին Մեսսիի հետ:
- Դա իհարկե հաճելի է, սակայն ես դեռ պետք է աշխատեմ ու աշխատեմ:
- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հավակնորդների շարքում Մեսսին, Ռիբերին և Քրիշտիանու Ռոնալդուն են: Ըստ Ձեզ ո՞վ պետք է ստանա «ոսկե գնդակը»:
- Եթե ճիշտ, բոլորն էլ արժանի են այդ մրցանակին: Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել:
- Շատերը ֆավորիտ են համարում Քրիշտիանու Ռոնալդուին, սակայն Պորտուգալիան ընտրական փուլում առաջին տեղը զիջեց Ռուսաստանին, բացի դա Ակինֆեևին չկարողացավ գոլ խփել Ռոնալդուն: Ի՞նչ է իվիճակի անել Ռուսաստանի հավաքականը Բրազիլիայում աշխարհի առաջնության ժամանակ:
- Եթե հավաքականը ընտրական փուլում առաջին տեղն է գրավել, ապա մտածում եմ, որ Բրազիլիայում նա պարտավոր է առնվազն հաղթահարել խմբային փուլը:
-«Բորուսիան» Չեմպիոնների Լիգայում շուտով վճռորոշ հանդիպում է ունենալու Մարսելի հետ: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:
- Իհարկե լավատեսական: Վերջերս չէինք կարողանում երեք խաղ անըդմեջ հաղթանակ տանել, սակայն «Նապոլիի» հետ դժվարին հանդիպամն ժամանակ կարողացանք հաղթանակի հասնել: Այսօր էլ հեշտ խաղ չէր:
-Ինչպե՞ս են ընթանում գերմաներեն սովորելու գործերը:
- Եթե անկեղծ ասեմ, այնքան էլ լավ չեն: Սակայն զուտ ֆուտբոլային տերմինաբանությունը արդեն հասկանում եմ: