Պետական ոլորտում կոռուպցիայի ամենացածր մակարդակը ինչպես նաև անցյալ տարի արձանագրվել է Դանիայում և Նոր Զելանդիայում, իսկ ամենակոռումպացվածները շարունակում են մնալ Աֆղանստանը, ԿԺԴՀ և Սոմալին: Այս մասին վկայում են Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2013(Corruption Perceptions Index),որը հրապարակել է Բեռլինում գործող միջազգային Transparency International հասարակական կազմակերպությունը:

Ամենի տարի ներկայացվող ինդեքսն իրենից ներկայացնում է սոցհարցումների համալիր և հիմնվում է տարբեր կազմակերպությունների կողմից հավաքվող կոռուպցիայի տվյալների հիման վրա: Այն գնահատում է պետական ոլորտում կոռուպցիայի աստիճանը 100-ից(ամենացածր) մինչև 0(ամենաբարձր) միավորով: Այս տարի հետազոտության է ենթարկվել 177 պետություն:

Կոռուպցիայի ամենացածր մակարդակը արձանագրվել է Դանիայում և Նոր Զելանդիայում, որոնք ստացել են 91 միավոր: Երրորդ տեղը 89 միավորով զբաղեցնում է Ֆինլանդիան և Շվեդիան: Նրանց հաջորդում են Նորվեգիան և Սինգապուրը 86 միավորով:

Հայաստանը 36 միավորով 94-րդն է: Վրաստանը 55-րդն է, Ադրբեջանը 127-րդը, Իրանը 144-րդը, իսկ Թուրքիան 53-րդը: