Pastinfo.am-ը գրում է.
34-ամյա Քրիստինեին ոստիկանությունը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փողոցում շուրջ 30 րոպե, հայհոյել է մի ծաղկավաճառ կնոջ, ոտքով հարվածել նրան, ապա՝ նաև հոսանքահարել էլեկտրահարիչ սարքով: Հետո ևս 20 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա որդուն և փորձել դանակահարել վերջինին:
Նախաքննությամբ պարզվել է, որ ծաղկավաճառ կինն աղջկա ընկերոջ մայրն է, իսկ երիտասարդը` հենց ինքը` ընկերը: Ի դեպ, մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում նաև, որ օրը ցերեկով, փողոցում, անցորդների աչքի առաջ ընկերոջն ու նրա մորը հարվածող ու հայհոյող աղջիկն այդքանով չի բավարարվել:
Նա չի խնայել նաև իրեն այդ պահվածքի համար նկատողություն անող անցորդներին` միջադեպի ողջ ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ինչպես ընկերոջն ու նրա մորը, այնպես էլ՝ դիտողություն անող անցորդներին: Կռվարար աղջկա դաստիարակության հարցն այժմ արդեն դատարանի տիրույթում է: