Чемпионат.com-ը ներկայացրել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գոլը «Վոլգայի» դարպասներին:
Կայքը Օզբիլիսի գոլի մասին նշում է, որ «կարմիր-սպիտակները» իսկական կարուսել ստեղծեցին մրցակցի տուգանային հրապարակի մոտ, որը հիանալի կերպով իր ավարտին հասցրեց Արազ Օզբիլիսը` գնդակը ուղարկելով դարպասի հեռավոր անկյունը:
«Սպարտակի» կիսապաշտպան Պավել Յակովլևը նշել է.«Գտնում եմ, որ մեր մոտ կիսապաշտպանների ընտրությունը Ռուսաստանում լավագույնն է: Սակայն դա պետք է ապացուցել ամեն օր: Խուրադոն, Տինո Կոստան և Արազ Օզբիլիսը հիանալի խաղ ցույց տվեցին, սակայն նրանք, ով գոլ չխփեցին նույնպես լավ խաղացին, մենք հիանալի կիսապաշտպաններ ունենք և դրանից պետք է օգտվել»:

Այսպես լավագույն հնգյակը այսպիսի տեսք ունի`

1. Աքսել Վիթսել-Զենիթ

2. Արազ Օզբիլիս- Սպարտակ

3.Ալեքսանդր Կոկորին-Դինամո

4.Կիրիլ Պանչենկո-Տոմ

5.Մբարկ Բուսոֆա- Լոկոմոտիվ