Հայաստանը, որ դեռևս չի ստորագրել Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը», արդեն զեղչ է ստացել իր համար ամենազգայուն ռուսական ապրանքների` գազի, նավթային արտադրանքների և ալմաստի վրա:
Մաքսային տուրքերի վերացման հետ կապված գազի գինը խորանարդ մետրը 270 դոլարից նվազելու է և դառնալու 189 դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական բյուջեն տուրքերը վերացնելու հետ կապված կզրկվի զգալի գումարներից, սակայն Հայաստանի տնտեսության համար այդպիսի որոշումը բարենպաստ կլինի:
Պետք է նշել, որ Ուկրաինայում Մոսկվան միանշանակ հայտարարել է, որ Կիևը չպետք է սպասի գազի գների իջեցման մինչև չստորագրի Մաքսային միությունում անդամակցության տակ:
Մեկնաբանելով այս դեպքը` վրացի փորձագետ Իրակլի Ցկիտիշվիլին Грузия online-ին հայտնել է, որ Հայաստանի հետ կապված որոշումը միանշանակ ցույց է տալիս, որ Պուտինը այսպիսով որոշել է պարգևատրել Հայաստանին եվրաինտեգրվելուց հրաժարվելու համար:
« Նրա հայտարարությունը այն մասին, որ որոշումը, որի արդյունքում Մոսկվան չի ստանա զգալի գումարներ և իբրև թե կատարվել է Հայաստանի բարօրության համար, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ այս չստացված գումարները Ռուսաստանը ամբողջովին կստանա կախաղանի ռուսական օղակի մեջ գլուխը ինքնակամ մտցնելուց հետո»,- նշել է փորձագետը: