«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ «պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի առաջին ընթերցման ժամանակ՝ ներիշխանական ինտրիգ էր ծավալվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Աարգսյանի միջև՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ: Կառավարությունը ԱԺ նախագահի և վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ Է սահմանել՝ մեկ միլիոն 190 հազար դրամ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդում Էին, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն Է, վարչապետը՝ երրորդ, Աժ նախագահի աշխատավարձը պետք Է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից: Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել Է երկրորդ ընթերցման, և ոչ մի փոփոխություն այս մասով չի արել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: