ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայր Օնյանգո Օբաման խուսափել է երկրից արտաքսվելուց դատարանի որոշման շնորհիվ: Այս մասին հայտնում է Boston Globe-ը:
ԱՄՆ նախագահի հորեղբայրը ծագումով Քենիայից է և բնակվում է ԱՄՆ-ում սկսած 1960-ական թվականներից: 1992 թվականին դատարանը որոշում էր կայացրել նրան արտաքսելու մասին, սակայն Օնյանգո Օբաման մնացել է երկրում: Օրենքի հետ կապված կրկին խնդիրները հայտնվել են, երբ նրան ձերբակալել են 2011 թվականին Բոստոնի մերձակայքում ոչ սթափ վիճակով ավտոմեքենա վարելու պատճառով:
Բոստոնի էմիգրացիոն դատարանի դատավոր Լեոնարդ Շապիրոն երեքշաբթի օրը հաստատել է, որ նախագահի բարեկամը կարող է մնալ ԱՄՆ օրենքի համաձայն, որով կացության քարտ կարող է ստանալ այն մարդիկ, ովքեր երկիր են ժամանել մինչև 1972 թվականը և մշտական բնակություն հաստատել այնտեղ: Դատարանը հաշվի առել Օնյանգո Օբամայի վկայությունը այն մասին, որ նա երկրում բնակվում է 50 տարի, աշխատում է, վճարում հարկերը և միայն մեկ անգամ է ձերբակալվել:
Դատարանում իր ընտանիքի մասին հարցին պատասխանելով` Օնյանգոն նշել է.«Ես զարմիկ ունեմ: Բարաք Օբաման: Նա Միացյալ Նահանգների նախագահն է»: