«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Բայց ես կամ մենք ե՞րբ ենք սուտ ասել»,- երեկ ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին խոսելիս։ Հակոբյանի հայտարարությունը դահլիճում ներկաների, այդ թվում՝ ՀՀԿ-ականների մոտ բուռն ծիծաղ առաջացրեց։

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, քվեարկության կդրվի այսօր։ Առաջարկվում է նաեւ օրենքի կիրակումը հետաձգել մեկ տարով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: