Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները:

Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ: Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը:

Այդ ձեթը նաև լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից և կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ:

Իսկ Անգլիայում մի ընդունված սովորություն կա, որը հարյուրամյակներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ. թեյ՝ ուղիղ ժամը 5-ին: Իսկ այս ծիսակատարությունից հետո թեյի փաթեթիկները պետք չէ թափել, պահեք սառնարանում և առավոտյան 2-3 րոպե պահեք կոպերի վրա: Այս պրոցեդուրան օգնում է ազատվել աչքի տակ եղած պարկերից ու, որ ամենակարևորն է, թարմացնում ու «արթնացնում» է քնից: 

kiss.am