Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը արդեն միավորված են ազատ սահմաններով և փաստացիորեն ընդհանուր տնտեսությամբ, շուտով պետք է միանա Ղրղզստանը: Սեպտեմբերին պարզվեց, որ հաջորդը լինելու է Հայաստանը: Դրանից հետո ներքին հայկական խոհանոցի հիմնական թեման Մաքսային միությունում երկրի անդամակցելու և Պուտինի՝ Հայաստան սպասվելիք այցը դարձան: Այս մասին հայտնում է Slon.ru-ն: 

Հայաստանի նախագահը այս տարվա մեջ արդեն երկու անգամ հասցրել էր հյուրընկալել Պուտինին: Այժմ հերթը Պուտինինն էր: Վերջին անգամ նա Հայաստանում եղել էր 2005 թվականին: Այս անգամ այցը սկսվեց Գյումրիում տեղակայված ռազմական բազայից:
20 տարվա մեջ առաջին անգամ ռեկորդային կարճ ժամանակահատվածում ասֆալտապատեցին, վերանորոգեցին և փոշուց ու կեղտից մաքրեցին փողոցները և անգամ արհեստական խոտ փռեցին: Քաղաքը անհամբերությամբ սպասում էր Պուտինի այցին:

Պուտինի այցի երեք հիմնական արդյունքներն են 1) այժմ Հայաստանը ռուսական զենք կգնի Ռուսաստանի ներքին շուկայի գներով2) հայ դաշնակցի համար ռուսական գազի նոր բանաձև հաստատվեց3) Մաքսային Միություն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզ ստորագրելու համաձայնություն է ձեռք բերվել, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին Մոսկվայում:

Չնայած Երևանում Պուտինի հանդիպեցին Մաքսային Միությունում Հայաստանի անդամակցության դեմ ցույցերով, սակայն սպասել հարյուր հազարանոց գործողությունների և Եվրամայդանի շարունակության ապարդյուն էր: Երևանը Կիև չէ և հայ ժողովուրդը դժվար է տեղից շարժվում, բացի դա Մաքսային Միության ընտրությունից դժգոհողների թիվն էլ այդքան շատ չէ:
Անկեղծ ասած Հայաստանը ցանկացել է և Մաքսային Միություն և ԵՄ: Այժմ էլ շարունակում է այդպես ցանկանալ, սակայն երբ պարզ դարձավ, որ «և,և» անհնար է, ապա ստիպված էր ընտրություն կատարել:
Ընդ որում Եվրամիություն ձգտում են ոչ այն պատճառով, որ այն նյութականորեն օժանդակում է դաշնակիցներին: Այս հարցում Ուկրաինան համոզվեց սեփական փորձի վրա: Ռուսաստանը դաշնակիցներին ավելի լուրջ նյութական օգնություն է ցուցաբերում, ուղղակի «ռուսական ոգու առատաձեռնությունը» ինչ-որ պարտադիր բան է դիտարկվում:

Եվրոպան հնարավոր է պարտք տրամադրի, սակայն ներդրում չի կատարի, եթե չկա տնտեսական օգուտներ: Իսկ եթե օգուտներ կան, ապա ներդրում կկատարի առանց որևէ ասոցացման համաձայնագրերի: Բացի դա առանց ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանի այս համաձայնագիրը քիչ իմաստ ունի: Այսպիսի համաձայնագրեր ԵՄ ունի նաև Չիլիի և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, սակայն դրանից ոչ մի օգուտ չկա:
Այժմ նույնպես ոչ մեկ չի խանգարում Մաքսային Միությանը և ԵՄ-ին ներդրումներ կատարել Հայաստանում, սակայն «անկայուն տարածաշրջանը» ներդրողներին չի գրավում: Եթե Ռուսաստանը փողեր ներդնի Հայաստանում Մաքսային Միություն մտնելուց հետո, ապա դրանք կլինեն պետական ներդրումներ և դրանք կկրեն քաղաքական բնույթ: Իսկ ԵՄ քաղաքական ներդրումներ ընդհանրապես չի կատարում: Դրա փոխարեն ԵՄ-ից կարելի է ստանալ քաղցր կարկանդակներ: Մոլդովան ստորագրեց այդ համաձայնագիրը և այժմ նրա հետ հանում են վիզային ռեժիմը: Առանց վիզային ռեժիմը լավ է, սակայն ինչքա՞ն հայեր կկարողանան առանց վիզայի մեկնել Փարիզ և Մյունեխեն: Եթե իհարկե ոչ ընդմիշտ:
Եվրամիությունը որպես առևտրական դաշնակից շատ թանկ է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու համար: Անգամ առանց մաքսային տուրքերի եվրոպական ապրանքները այնքան էլ հայերի մեծամասնության գրապանին չեն:
Սակայն բոլոր այս եզրակացությունները խամրում են, եթե համեմատում ենք գերմանացի երջանիկ թոշակառուների, նյութական ապահոված մշակույթային եվրոպացիների պատկերի հետ:
Հայաստանը Եվրոպայի կարիքն ունի, սակայն Եվրոպան Հայաստանի կարիքը չունի: Միջին եվրոպացին չի նկատի հայ զինվորի կորուստը, սակայն անգամ նկատի էլ միայն կուրախանա:
ԵՄ ղեկավարության դուրը չի գալիս, որ Եվրամիությունում Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում է Կրեմլը: Նորաձև է դարձել սեփական անհաջողությունների պատճառները որոնել ռուսական իշխանությունների չար ինտրիգների մեջ, այլ ոչ կարգավիճակը փոխելու սեփական անկարողության մեջ: Միշտ կգտնվի մեկը, ում վրա կարելի է բարդել սեփական սխալների պատասխանատվությունը: ԵՄ ղեկավարությունը իհարկե հասկանում է, որ անձամբ է մեղավոր, սակայն ավելի հաճելի է ամենուր տեսնել Պուտինի մեղքը:

Միաժամանակ Ռուսաստանը քիչ բան չի արել Հայաստանը գրավելու համար: Գործնականում Հայաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները գտնվում են Ռուսաստանի ձեռքում, այդ թվում կարելի է նշել կապը, էլեկտրոէներգիան, գազը, ատոմակայանը, ատոմակայանը, նոր կառուցվող ատոմակայանը, երկաթգիծը: Հայաստանում է գտնվում տարածաշրջանում միակ ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահները պահպանում են հայ-թուրքական սահմանը: Այն, որ Հայաստանը ընտրել է Մաքսային Միությունը միայն անհրաժեշտություն է, զուտ հաշվարկներ: Ոչ մի էնտուզիազմ գոյություն չունի:
Հայաստանում Ռուսաստանը և ռուսներին չեն սիրում իրենց արարքների համար, այլ ոչ այն պատճառով, որ նրանք ռուսներ են, իսկ ռուսական կյանքի իրականությունը այնպիսին է, որ մարդու կարող են ծեծել, անգամ նաև սպանել, քանի որ նա շեղ աչքերով է, սևամորթ, կովկասցի, ընդհանուր առմամբ ոչ ռուս: Հայերի հիշողությունում դեռևս վառ է կանացի խալաթի հետ կապված պատմությունը, որով հայ վարորդին բերեցին դատարան: Հայաստանում ուշադրությամբ հետևում են նման նորություններին Ռուսաստանից և կատարում են եզրակացություններ:
Բացի դա: Մաքսային Միության փոխարեն հայկական կողմը կստանա օժանդակություն Ղարաբաղի հարցում: Փաստաթղթում այն արտացոլվել է հետևյալ նախադասությունում.«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահները հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բացառապես խաղաղ միջոցներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների աշխատանքի ձևաչափում»:

Եվս մեկ լավ նորություն գոյություն ունի: ԵՄ արդեն ներել է Հայաստանին Մաքսային Միություն մտնելու կապակցությամբ: Չնայած, որ Սերժ Սարգսյանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը Վիլյնուսում, կողմերը չգնացին հարաբերությունների ամբողջական խզման և համաձայնության եկան Հայաստանի և ԵՄ հարևանության քաղաքականության առումով գործողությունների մոդեռնիզացիայի հարցում:
Թե Հայաստանը փոքր է, թե հեռու, թե Եվրոպային պետք չէ Ղարաբաղի հարցով, սակայն ոչ մեկ Արևմուտքում չի գրում, թե ինչպես է ավտորիտար Պուտինը ցանկանում կուլ տալ ազատասեր եվրոպամետ Հայաստանին: Այնպես ինչպես Ռուսաստանը լռում է Մոլդովայի առումով, որը պատրաստվում է ստորագրել համաձայնագիր ԵՄ-ի հետ: Իսկ Ուկրաինայի հարցում բոլորը շահագրգռված են: Գուցե այն պատճառով, որ Ուկրաինան մեծ է, կամ էլ Հայաստանը այնքան էլ եվրոպամետ չէ: