ԱԺ-ում քվեարկության էր դրվել զինվորականների և մյուսների թոշակները բարձրացնելու մասին օրենքի նախագծերը, որից առաջ պատգամավորները ստացան վարման կարգի մասին խոսք ասելու իրավունք:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց իր խոսքը, անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարություններին, սակայն խոսքի կեսից ԱԺ փոխնախագահն անջատեց Փաշինյանի բարձրախոսը, ինչին հետևեց Փաշինյանի տեղից արտահայտությունները, ինչին ի պատասխան էլ Նաղդալյանը նշեց. «Պարոն Փաշինյան, հանգիստ պահեք ձեզ, մի խանգարեք»:

Ելույթ ունեցավ նաև ԱԺ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու: ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ ԱԺ փոխնախագահը նստած միայն անջատում է իրենց բարձրախոսները և թույլ է տալիս ռեպլիկներ, որոնք հարիր չեն տիկնոջը: Ի պատասխան սրան` ԱԺ փոխնախագահն անջատել տվեց Փոստանջյանի բարձրախոսը:

Ի վերջո օրենքն ընդունվեց, իսկ հետո Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկել: