Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկը խոստովանել է, որ մի ժամանակ աշխատել է որպես գիշերային ակումբի անվտանգության աշխատակից հայրենի Արգենտինյում: «Եթե սուրբ Պետրոսին օգնություն պետք լինի դրախտի դարպասների մոտ, ապա նրա հետևորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկը կլինի իդելական օգնական»,- նշում է CNN գործակալությունը:
Դեկտեմբերի մեկին նա չորս ժամ զրուցել է Հռոմի արվարձաններից մեկում գտնվող եկեղեցու այցելուների հետ: Նրանց էլ հենց պոնտիֆիկոսը ներկայացրել է իր կյանքի առանձին դրվագներ: Նա պատմել է, որ բացի դա փող է աշխատել նաև պոլերը լվանալով և աշխատել է քիմիական լաբորատորիայում:
Չնայած Հռոմի Պապն անվտանգության աշխատակից աշխատելու մանրամասները նա չի ներկայացրել, ինչպես նաև չի պատմել, թե արդյոք նրան այդ փորձը հետագայում պետք է եղել, թե ոչ: Սակայն Ֆրանցիսկի խոսքերով, երբ արդյունքում նա դասավանդել է գրականություն և հոգեբանություն, այս գործունեությունը նրան ինչ-որ բան սովորեցրել է: Սովորացրել է նրան ինչպես գրավել մարդկանց եկեղեցի: