Այս պահին կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողները երթով հասել են Կառավարության մոտ:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, նրանք հայտնում են, որ այլևս անիմաստ են համարում կառավարության գործունեությունը, քանի որ նրանք հակասահմանադրական քայլեր են իրականացնում:
Նրանք հավաստիացրել են, որ պայքարի այլ ձևերի կդիմեն:
Վաղը` դեկտեմբերի 5-ին, կենսաթոշակային նոր համակարգի դեմ բողոքող քաղաքացիները մեքենաներով երթ կանցկացնեն Երևանում: Երթը, ըստ ամենայնի, կմեկնարկի Մարզահամերգային համալիրի մոտից:
Նշենք, նաև, որ նրանց են միացել խորհրդարանի 4 խմբակցությունները:
Մանրամասները քիչ ավելի ուշ: