Спорт Экспресс-ը կազմել է Ռուսաստանի առջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ է գրավել նաև Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբլիսը:
Խաղադաշտի մեջտեղում նրա կողմից գնդակը խլելուց հետո սկսվեց առաջին գոլային հարձակումը: Խաղադաշտում հիանալի կերպով շարժում ցուցադրող ֆուտբոլիստը սրանով կանգ չառավ՝ մասնակցելով ևս մեկ արդյունավետ խաղարկման և դուբլի հեղինակ դառնալով: