Այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինայանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ի այս փուլը նման է ավելի շատ КВН-ի, քան Что, Где, Когда-ի:
Փաշինյանն իր հարցով դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, ասելով, թե թե կարմիր գծանշանների համակարգը գործադրելով բյուջեի եկամուտները պետք է ավելանային, քանի որ տուգանքները ևս ավելացել են:
«Վերջին շրջանում սկսել են գործարկվել արագաչափերը, և այժմ բոլորս մի քանի անգամ ավելի շատ ենք վճարում քան նախկինում, իսկ մամուլի հրապարակումների համաձայն` ոլորտը գտնվում է Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի վերահսկողության տակ: Հիմա ուզում եմ հասկանալ` ինչու՞ են եկամուտներն ավելանալու փոխարեն, նվազում»,- հարց ուղղեց Փաշինյանը:
Իսկ Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի քիչ խախտումներ անել:
ՀՀ ֆինանսների նախարարի պատասխանի` Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի պատախանից հետո, Փաշինյանը ևս մեկ անգամ փորձեց ճշտել` արդյոք Սարգսյանը պնդում է, որ եկամուտները ոչ թե ավելանում, այլ նվազում են և նշեց նաև, որ չպետք է մոռանալ, որ օրենքում գոյություն ունի հավասարություն:
«Գիտենք, որ տուգանքները գանձվում են ավտոմեքենաների պետհամարանիշները ֆիքսվելու դեպքում, իսկ ինչպես են տուգանվում Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, եթե նրանց մեքենաների դիմացին պետհամարանիշ չկա»,- ավելացրեց Փաշինյանը:
Դավիթ Սարգսյանի խոսքով՝ ի տարբերություն իրեն ու Փաշինյանին վերոնշյալ երեք անձինք խախտումներ չեն անում:
Նշենք նաև, որ ՃՏՊ-ներից ստացված տուգանքների 70 %–ն անցնում է Ալեքսանդր Սարգսյանին, իսկ մնացած 30-ը` պետբյուջեին: