Արքայադուստր Դիանայի սիրելի հագուստներից մեկը 85 հազար ֆունտով, որը մոտ 140 հազար դոլար է կազմում, վաճառվել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ :
«Հեքիաթային» կոչվող հագուստը Դիանա Սպենսերը՝ արքազն Հարրիի և Ուիլյամի մայրը, գնել է 1986 թվականին և կրել է արքայական միջացառումների ժամանակ մի քանի անգամ:
Թանկարժեք քարերով և մարգարիտներով զարդարված հագուստը ստեղծել են Դևիդ և Էլիզաբեթ Էմանուելները:
Թանկարժեք իրը ձեռք է բերել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող թանգարանը: