Մինչեւ տարեվերջ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն արդիական տանկերով:  Լեհական ընկերություններից մեկը արդիականացնում է Հայաստանի զինված ուժերի Т-72 տեսակի տանկերը: Քանակությունն անհայտ է, որեւէ տեղեկություն չի հաղորդվում նաեւ արդիականացված տանկերի տեխնիկական տվյալներր վերաբերյալ, հայտնում է azatutyun.am-ը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը՝ նշելով. «Նման տեղեկություն չենք տրամադրում մամուլին, թե սպառազինության ի՞նչ քանակ, տեսակ եւ որտե՞ղ ենք կատարելագործում: Հայաստանի պաշտպանության նախարարության սպառազինության կատարելագործումը շարունակական գործ է եւ հանդիսանում է մեր աշխատանքի գերակա ուղղություններից մեկը»:

Նշենք, որ հայկական տանկերի արդիականացման մասին տեղեկությունը առաջինը օրերս հրապարակեց Մոսկվայում գործող հեղինակավոր՝ «Սպառազինության համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը» (Центр анализа мировой торговли оружием), որը հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռազմական հետախուզության հետ ունեցած կապերով:

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում