Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող "Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի 2-րդ հարկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին:

Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը: