Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Ուինթեր-Գարդեն քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտը ստացել է հրազենային վնասվածք դեմքին և որովայնին դպրոցի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Այս մասին հայտնում է Huffington Post պարբերականը:
Պարբերականի տվյալներով հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը դասերի ավարտից հետո: 17-ամյա Ջամորիան Էդդի Բելլը կրակել է 15 տարեկան Ջերոդրիք Սմիթին նրանց միջև առաջացած վիճաբանությունից հետո: Սմիթը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն:
Ինչպես գրում է պարբերականը կրակողը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները նրան ձերբակալել են հանցագործության վայրից հինգ կիլոմետր հեռավորության վրա: