Թե քանակական, թե որակական առումով այդպես էլ Հայաստանը չի հասկացել, թե այդուհանդերձ ինչ է տալու իրեն Մաքսային միությունը, իսկ ընդհանուր առմամբ` Պուտինի այցելությունը Հայաստան իրավունք չունենք չողջունելու, քանի որ նա ուժեղ երկրի ղեկավար է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ պետք է հասկանալ, որ դա միգուցե նաև Հայաստանի հ ամար հետագայում դրական լուծումների հանգեցնի:
«Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին` հասկանալի է, որ մեծ միության մեջ գտնվելու պարագայում հակված եմ մտածելու, որ ՀՀ-ն չի կարող չունենալ որոշակի ավելի ցանկալի ու արտոնյալ վիճակներ: ՀՀ-ի համար խոցելի խնդիրներից մեկը գազի սակագնի հարցն է, և բնականաբար առաջին հերթին պետք է դրա վրա ուշադրություն դարձնենք, և ՌԴ նախագահն ուղղակիորեն ասաց, որ այն կիարացվի 189 դոլարով կամ Ռուսաստանի ներքին գներով: Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում ներքին գներ: Բոլոր դեպքերում էլ հասկանալի է, որ Ռուսաստանում գազի գինն անհամեմատ ավելի ցածր է: Թե մինչև այստեղ հասնելն ինչ գին կստացվի, կյանքը ցույց կտա»,- իր խոսքում նշեց Բոստանջյանը` հավելելով, որ քաղաքացիները 189-ով չեն վերցնում և նշեց, որ բարձրաձայնվեց, որ բնակչության համար գինը չի բարձրանա, կմնա նույնը, ինչը Բոստանջյանի համար զարմանալի է: Տնտեսագետը չի կարողանում բացատրել, թե ինչի համար է դա արվում և ինչու է այն բարձրաձայնվում հենց հիմա:
Բոստանջյանը համոզված է, որ թափանցիկության բացակայության, վստահության նկատելի սակավության պարագայում հասարակության տարբեր շերտերի մոտ առաջանում են հարցեր` ինչով է պայմանավորված այս ամենը: Իսկ Բոստանջյանն իր կարծիքն այս հարցի շուրջ չմեկնաբանեց` պատճառաբանելով, որ այն կարող է սուբյեկտիվ լինել, սակայն նշեց, որ իրավիճկը կամ ամբողջ գործընթացը հասկանալու համար պետք է առկա լինի թափանցիկություն:
«Պետք է հասկանանք` այդուհանդերձ ինչով պետք է պայմանավորված լինի, որ ինչ որ գնով ստանալ, մի այլ սակագնով` գրեթե երկու անգամ ավել իրացնել քաղաքացիներին: Նման պարագայում առաջանում են ամենակնճռոտ մտքերը: Բայց պետք է հանրությանը իրազեկել` ինչով է պայմանավորված այդ մակարդակը պահպանելու խնդիրը: Մասնավորապես պատասխանատու անձը գործադիր իշխանությունից մեկնաբանություն էր տալիս, բայց այդպես էլ չհասկացանք: Որոշ բաներ մոռացված էր, որոշները` չէ, տեղամասը քեզա հանձնված` ի՞նչ կա հիշելու կամ չհիշելու: Մենք անում ենք մի գործ, որտեղ էնքան բարդություններ գոյություն ունեն, որ էս բանը հիշենք, էն բանը չհիշենք կամ 155 տանք, 160-ը դառավ 155»,- նշեց Բոստանջյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բոստանջյանը գնահատում այնհանգամանքը , որ 155 մլն դոլար պարտք է մարվել Հայռուս գազարդին, արդյոք կառավարությունն իրավունք ուներ նման գործարք կնքելու, Բոստանջյանը պատասխանեց, որ հարցն իրավունք ունենալը չէ, և իրավունքները, ըստ նրա, ամրագրվում են իրավական ակտերով:
«Եթե հանրապետությունում պետք է սպառվի գազը, իսկ այն պետք է սպառվի, ուրեմն` կառավարության, իշխանության ամբողջ խնդիրն է էտ առումով համապատասխան քայլեր անել: Էտ քայլերն անելու պարագայում կարող են ոչ ցանկալի զարգացումներ տեղի ունենալ` օրինակ, պարտքի կուտակում: Բայց բոլոր դեպքերում էլ, եթե մենք ունենք պարտք, իսկ նախարարն ասում է` մենք մի ձևով պետք է փակեինք: Հա ասումա` գթանք էտ ձևը ավելի լավ, իսկ ես էլ գտնում եմ, ոչ թե ես, այլ դուք, որ դա ամենավատ ձևն է, լավ աշխատեիք, էտ պարտքն ուրիշ ձևով փակեիք: Բոլոր դեպքերում տարբերակը հետևյալն է` եթե ծագում են նման վիճակներ, այսինքն պետք է իրացվի մեր չունեցած ապրանքն այն գներով, որով մատակարարն ուղարկում է, էտ կդառնա բեռ»,- ասաց Բոստանջյանը` հիշեցնելով, որ մինչ Պուտինի այցը խոսակցություններ էին գնում, թե թանկ են վաճառում, չենք տալիս… այս բոլորը, ըստ Բոստանջյանի, եթե առընչվում են քաղաքացիների շահերի հետ, պետք է իրազեկել, մինչև անգամ դառը ճշմարտությունը: