Նոր ուսումնասիրությունը, որը կատարվել է Մեծ Բրիտանիայում, ցույց է տվել, որ կոսմետիկան, որը երկար տարիներ պահվում է կանանց մոտ, իրենից ներկայացնում է դանդաղ գործողության ռումբ:

Պատճառն այն է, որ յուրաքանչյուր երկրորդ կին իր կոսմետիկան պահում է մոտովորապես վեց տարի, իսկ դրա պահպանման ժամկետն ավելի փոքր է: Ժամկետնանց կոսմետիկայում սկսում է զարգանալ տոքսինների մեծ քանակություն և բազմանալ բակտերիաներ, որոնք իրենց հերթին առաջացնում են տարբեր հիվանդություններ: Դրանցից են՝ տարբեր վարակները, ինչպես օրինակ՝ աչքի վարակային բորբոքումները, բլեֆարիտը, կոպերի բորբոքումը և այլն, գրում է Raut-ը: