Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, երեկ ցերեկային «Մոսկվա-Թբիլիսի» չվերթով Դոմոդեդովո օդանավակայանից Ռուսաստանի ՆԳՆ-ի կենտրոնական դաշնային շրջանի գլխավոր վարչության աշխատակիցների հսկողության ներքո երկրի սահմաններից դուրս է արտաքսվել երկու «օրենքով գող» 42 ամյա Մամուկա Չկադուան, ով առավել հայտնի է Մամուկա Գալսկի անունով և 35 տարեկան Գիզո Կարդավան:

Նրանց արտաքսման որոշումը ընդունվել է Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի կողմից այն բանից հետո, երբ նոյեմբերի 19-ին նրանք ձերբակալվել էին «Տարաս Բուլբա» ռեստորանում: Նրանցից ոչ մեկ չի ունեցել Ռուսաստանում օրինական գրանցում: Մինչև արտաքսումը նրանց պահել են Մոսկվայի հյուսիսում գտնվող անօրինական էմիգրանտների կենտրոնում: