Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները զրուցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ, ով մասնավորապես նշեց, որ հույս ունի, թե եկող տարվա առաջին եռամսյակում Կարֆուրի վերաբերյալ կունենանք լավ նորություններ.
Իսկ այն հարցին, թե ' կբացվի՞, թե՞ կհայտարարի բացման ցանկության մասին, Վահրամ Ավանեսյանը նշեց, թե իր համար լավ լուրը բացվելն է:
Իսկ այն հարցին, թե մինչ այժմ ինչո՞ւ չի բացվել, Վահրամ Ավանեսյանը նշեց, թե քննարկումներ են ընթանում, ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել:
«Համենայնդեպս, առաջին եռամսյակին կլինեն առաջին քայլերը»,- հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:
Միաժամանակ նա նշեց, թե չի կարող ասել, կոնկրետ երբ կբացվի կամ, թե որտեղ կբացվի, քանի որ նման ինֆորմացիայի նա չի տիրապետում: