Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է»

«Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:

Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք:
Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում եւ այլուր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայքերում գրել էին, որ Հրաչ Քեշիշյան անուն ազգանունով անձը հանդիսանում է աղանդավարական կազմակերպության ղեկավար: