ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի էլ հիշում, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում մատ է թափ տվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձավ այսօր նիստերի դահլիճում իր և Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը մատ էր թափ տվել Նիկոլ Փաշինյանի վրա, ով Շարմազանովի ելույթի ժամանակ նրան ընդհատում էր` ասելով, որ բովանդակային քննարկման ժամանակ նա իրավունք չունի խառնվելու:
«Նախ ափսոսում եմ, որ դուք իմ եւ պարոն Սահակյանի խոսքի մեջ բովանդակային քննարկման տարրեր եք տեսել եք: Մենք խոսել ենք բացառապես վարման կարգի վերաբերյալ և կոնկրետ ես, երբ որ խոսում էի, առաջին մի քանի բառը արտասանելուց հետո իմ ընդդիմադիր գործընկերներից մեկը սկսեց տեղից ռեպլիկներ հնչեցնել, ես համբերատար լռում էի, բայց պառլամենտը քաղաքական կրքերի տեղ է նաեւ եւ ոչ միշտ է հաջողվում պառլամենտական գործիչներից այդ կրքերից զերծ մնալ»,- ասաց Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ բազմաթիվ անգամներ անջատել է բարձրախոսը ԱԺ կանոնակարգ օրենքի 56 -րդ հոդվածի համաձայն և ԱԺ նախագահն ու նրա տեղակալները բացառապես օգտվում են կանոնակարգի տված լիազորություններով:
Նա իր բոլոր գործընկերներին խորհուրդ տվեց իրենց վրա ավելի լիազորություններ չվերցնել:
«Ես այն կարծիքին չեմ, որ քաղաքական իշխանությունը ամեն կերպ ցանկանում է լռեցնել ընդդիմությանը, ընհակառակը` մենք շատ խրախուսում և բարձր ենք գնահատում մեր ընդդիմադիր գործընկերների` կարծիք արտահայտելու իրավունքը , բայց երբ քո գործընկերը խոսում է , յուրաքանչյուրս պետք է ունենանք ներքին կուլտուրա, որպեսզի հնարավորություն տանք նա արտահայտի իր միտքը: Չեմ կարծում, որ տղայական պահվածք է եղել, պարզապես կարծում եմ, որ կրքերը մի քիչ թեժացան, իսկ մատ թափ տալը ադեկվատ պատասխան է եղել իմ ընկերոջ պահվածքին: Ես համենայն դեպս որեւէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել»,- եզրափակեց նա:
YerevanNews.am-ի տեսնայութը՝ ստորև