Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ Դաշտային հրամանատարների խորհրդի այս տարվա վերջին համահավաքը: Հաջորդ համահավաքը կկայանա 2014թ-ի փետրվարին: Բայց մինչ այդ, իրենք կառավարությանը և անձամբ նախագահին «հանձնարարականներ» տվեցին: Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը:



Ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում փետրվարին հայտնվել Կոշի գաղութում, պետք է կատարի իրենց հանձնարարությունը։ «Սերժ Սարգսյանը պետք է նախ կալանք դնի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վրա, որից հետո այդ ունեցվածքով կարող ենք մարել և կմարենք Հայաստանի արտաքին պարտքը: Դրանից հետո Պահանջում ենք հաշվել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միլիոնները կամ ոնց որ ասում են «տամոժնի» Գագոյի յուրացումները»:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: