Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին այցելելու է Երևան Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նախարարական հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով: Այս մասին հայտնում է Todays Zaman-ը: 
Վերադառնալով Կիևում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից Դավութօղլուն Անկարայի Էսենբողա օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ նա մասնակցելու է Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հանդիպմանը, որը տեղի է ունենալու եկող շաբաթ Երևանում:
Դավութօղլուն Երևանում հանդիպումից հետո դեկտեմբերի 13-ին մեկնելու է Աթենք: Նա նաև նշել է, որ հրավերքը եկել է Հայաստանի կողմից և այն ընդունվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խորհրդակցությունից հետո: