Հաջորդ շաբաթ արտահերթ նիստ է հրավիրվում և այն պայմանավորված է նրանով, որ այս կառավարությունը համապատասխան ժամանակում չի ավարտել իր աշխատանքը: Այսօր կայացած ճեպազրույցների ընթացքում այս մասին նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով, դա ապացուցում է, որ այս կառավարությունը այն թափթփված, անշնորհք կառավարությունն է, որը չի կարողանում իր գործերն ավարտել սահմանված ժանանակում :
«Դա նշանակում է, որ հիմնից հետո կրկին նիստ է հրավիրվելու իրենց թափթփվածությունը շտկելու համար», - նշեց նա:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արտահերթ նիստը տապալելուց հետո կոալիցիան տապալեց նաև կուտակային կենսաթոշակի քվեարկությունը, և ինչու չորս խմբակցությունները չեն բոյկոտում և լքում նիստերի դահլիճը, խմբակցության ղեկավարը նշեց.
«Պատկերացրեք, որ մենք ԱԺ-ում չենք, այդպես էլ կա, եթե դուք հետևում եք, ապա տեսնում եք, որ անընդմեջ անջատում են միկրաֆոնը, չեն թողնում կարծիք արտահայտենք: Պետք է անպայման դիմենք ավելի ռադիկալ քայլերի», - նշեց նա,մանրամասնելով,որ ռադիկալ քայլեր ասելով նկատի ունի գործադուլները, ցույցերը: