Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կապակցությամբ պլանավորված է եկող տարվա հունվարի վերջին:
Ինչպես հայտնում է АПА գործակալությունն այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը Կիևում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդի նիստի շրջանակներում հայ գործընկերոջ Էդվարդ Նալբանդյանի հետ իր հանդիպումը մեկնաբանել է այսպես .«Վիեննայում հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի նախագահները իրենց ԱԳ նախարարներին տվել է հանձնարարություն շարունակել բանակցությունները այնտեղ համաձայնեցված մի քանի հարցերի շուրջ: Նալբանդյանի հետ հանդիպումը սկզբում տեղի է ունեցել առանձին ձևաչափով, իսկ այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք նրա հետ շարունակել ենք այդ հարցերի քննարկումը և համաձայնության ենք եկել, որ Հայաստանի ԱԳ նախարարը նախագահին կհայտնի անցկացված հանդիպման արդյունքների և մեր դիրքորոշման մասին, ես նույնպես նախագահին կտեղակացնեմ մեր հանդիպման արդյունքների և Հայաստանի դիրքորոշման մասին:
Ավելի ուշ դեկտեմբերի 16-ին համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան և մենք նրանց կտանք մեր պատասխանը: Հնարավոր է, որ եկող տարվա հունվարի վերջին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը»:
Նրա խոսքերով՝ տվյալ հանդիպումը նախկիններից տարբերվել է նրանով, որ այս անգամ քննարկվել են հստակ հարցեր:« Երեկ բանակցությունների ժամանակ մենք շոշափել և քննարկել ենք հստակ հարցեր: Կարող եմ ասել, որ Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո հստակ հարցեր չէին քննարկվել: Իսկ երեկ հանդիպման ժամանակ մենք շոշափել ենք հստակ հարցեր, որոնք իհարկե ես դեռևս չեմ կարող հրապարակել»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ հայ գործընկերոջ հետ երեկվա հանդիպումը շարունակվել է ավելի քան 4 ժամ:« Չեմ կարող ասել, որ ինչ-որ համաձայնության եկանք: Քանի որ մենք մեր դիրքորոշումն ունենք, Հայաստանը՝ իր: Սակայն մենք կշարունակենք քննարկումները»,- նշել է Մամեդյարովը: