Ռուսաստանը չի պլանավորում ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմ իրականացնել, սակայն սահմանները անցնելու համար պետք է լինեն արտասահմանյան անձնագրերով: Հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Այժմ մեզ մոտ ԱՊՀ երկրիների հետ առանց վիզայի հարաբերություններ են, և մենք չենք պլանավորում ոչ մի վիզա մտցնել, եթե ինչ-որ որոշակի իրավիճակ չլինի»,- նշել է Մեդվեդևը առաջատար ռուսական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ՝ ամփոփելով տարվա արդյունքները:
Միաժամանակ նա ավելացրել է, որ «պլանավորվում է անցնել նրան, որ սահմանի հատումները քաղաքակիրթ լինեն, այլ ոչ որևէ թղթերով կամ տեղեկանքներով, քանի որ դա նույնպես սխալ է, քանի որ մենք տարբեր երկրներ ենք և եթե մենք զարգանում ենք տարբեր ուղղություններով, ապա բարեհաճ գտնվեք ներկայացնել արտասահմանյան անձնագրեր»,- հայտնել է Ռուսաստանի վարչապետը: