Այսօր «Հրապարակ» թերթն իր համարում գրել էր, որ ըստ իրենց աղբյուրների, չի բացառվում, որ Վարդան Օսկանյանն առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից եւ ստեղծի նոր կուսակցություն՝ «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա՝ իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին։
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին լուրի իսկության մասին, ինչին ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ Վարդան Օսկանյանը չի պատրաստվում լքել ԲՀԿ շարքերը և ստեղծել սեփական կուսակցությունը:
«Վարդան Օսկանյանը ԲՀԿ ակտիվ անդամ է: ԲՀԿ-ն պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում խմբակցությունում, և Վարդան Օսկանյանն այդ հանդիպումների և քննարկումների ակտիվ մասնակիցն է: Սա հերթական ասեկոսեներն են»,- նշեց Էլինար Վարդանյանը:
ԲՀԿ-ական մյուս պատգամավոր Միքայել Մկրտումյանն էլ հայտարարել է, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի ամենաազդեցիկ անդամներից է եւ նրա հեռանալը բացառվում է: