Bigpicture.ru-ն ներկայացրել է վերջին օրերի ուկրաինական դեպքերը օտարազգի լրագրողների աչքերով:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշում ընդունեց հրաժարվել Եվրամիության հետ ինտեգրացիայից, քանի որ նրա քաղաքականությունը ավելի շատ ուղղված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ, քան Եվրոպայի: Ուկրաինական ընդդիմության առաջնորդները կոչ են արել նախագահին և նրա կառավարությանը հրաժարական տալ: Հանրահավաքից մասնակցություն են ունեցել շուրջ 350 հազար մարդ:

Սա Ուկրաինայում ամենախոշոր բողոքի ցույցը դարձավ «նարնջագույն հեղափոխությունից հետո» 9 տարի առաջ: Ցուցարարները արգելապատել են կառավարական շենքերը և զբաղեցրել Կիևի Անկախության հրապարակը:

1, Ցուցարարները փորձում են կոտրել ոստիկանների արգելապատը նախագահի նստավայրի մոտ ցույցի ժամանակ 2013 թվականի դեկտեմբերի մեկ: 

Եվրաինտեգրացիայի կողմնակիցները Կիևում ցույցի ժամանակ: 

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումը Կիևում բողոքի ակցիայի ժամանակ: 

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումը Անկախության հրապարակում: 

Reuters-ի վիրավոր լուսանկարիչ Գլեբ Գարանիչը լուսանկարներ է անում Նեզալեժնոստի մայդանում ցույցի ժամանակ: