Սերժ Թանկյանը մասնակցել է յուրահատուկ նախագծի, որտեղ աշխարհի տարբեր հատվածներից ճանաչված երաժիշտներ միասին կատարել են մեկ ստեղծագործություն:
Այս տեսահոլովակը Թանկյանը ներկայացրել է Facebook-ի իր էջում՝ այն մեկնաբանելով այսպես.
«Ահա հանգստյան օրերի նվեր ձեր բոլորի համար: Իմ ընկեր Ջոն Փսաթասը, ով աշխատել է ինձ հետ Elect the Dead Symphony (System of a down ռոք խմբի մենկատարի առաջին համերգային ալբոմը) ալբոմի վրա, ստեղծել է այս հիասքանչ երաժշտական ներկայացումը, որտեղ Ձեր խոնարհ ծառան նվագում է դաշնամուր ամբողջ աշխարհի ֆենոմենալ երաժիշտների հետ, որոնք տեսանյութում ներկայացված են փոքր պատուհաններով: Վայելեք»: