Bigpicture.ru-ն ներկայացրել է այն հայտնիներին, ովքեր մեծացել են առանց ծնողների:
Նելսոն Մանդելայի մահվան լուրը տխրեցրեց ողջ հասարակությանը: Նա իսկական հերոս էր , ով իր հոր մահից հետո մեծացել էր տեմբու ցեղի ներկայացուցիչների մոտ:
1, Մերիլին Մոնրո
Նրան լքել է այրի մայրը, ով հոգեկան խանգարումներ ուներ, և ապագա սեքս-խորհրդանիշն իր մանկության մեծ մասն անցկացրել է հեռավոր ազգականների մոտ և մանկատներում։
2, Ջեյմս Բրաուն
Վաղ տարիքում երեխայի ծնողները բաժանվել են և Ջեյմսը սկսել է դաստիարակվել մորաքրոջ մոտ: Ջեյմսը մեծացել է աղքատության մեջ և ստիպված է եղել թողնել դպրոցը` օրվա հաց վաստակելու համար: Արդեն 16 տարեկանում նա հայտնվել է բերդում` դեռահաս հանցագործների հետ:
3, Ջոն Լենոն
Ջոնի ծնողները բաժանվել են, երբ նա շատ փոքրիկ է եղել: Երբ նրա մայրը գտավ իրեն նոր ամուսին, 4-ամյա Ջոնին վերցրեցին մորաքույրն ու վերջինիս ամուսինը, ովքեր չէին կարողանում սեփական երեխաներն ունենալ:
4, Էրիկ Կլեպտոն
Կլեպտոնի մայրը եղել է 16-ամյա մի աղջնակ, իսկ հայրը 23-ամյա զինվորական, ով երբեք չի էր տեսել իր որդուն: Նա մեծացել է պապիկի և տատիկի մոտ և միշտ մտածել է, որ իր մայրն իր քույրն է, իսկ ծնողները` հենց տատիկ-պապիկներն են:
5, Մայք Թայսոն
Նրա մանկությունը շատ ծանր է անցել: Իրական հորը Մայքն այնքամ չի հիշել, իսկ թմրամոլ մայրը շուտ է մահացել։ Բարեբախտաբար նրան նկատել է հայտնի մարզիչ Կաս դ՛Ամատոն:
6, Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբսի կենսաբանական հայրը եղել է սիրիացի մուսուլման Աբդուլֆաթա Ջանդալինը։ Նա այն ժամանակ հանդիպել է Ջոան Շիբլեի հետ, սակայն նրա ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին։ Արդյունքում Սթիվ Ջոբսին դաստիարակել են Փոլ և Կլարա Ջոբսերը։
7, Կոկո Շանել
Նրա մայրը մահացել է, երբ հազիվ լրացել էր 12 տարեկանը: Ավելի ուշ նրան 4 հարազատ եղբայրների և քույրերի հետ լքել է հայրը։ Այդ ժամանակ նրանց խնամել են ազգականները, իսկ որոշ ժամանակ անցկացրել են մանկատանը։
8, Էդդի Մերֆի
Էդդիի հայրը մահացեր է, երբ դերասանը դեռ երեխա էր: Դրանից հետո նրանց մայրը հիվանդացավ և եղբայրները ստիպված էին ապրել այլ ընտանիքում: