Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրեն ուղղված հարցն ու վերջինիս պատասխանը:
Հարցը հետևյալն էր. «Խնդրում եմ, չեք ասի արդյո՞ք եկեղեցին թույլատրում է ամուսնությունը քավորի տղայի և սանուհու միջև»:
Պատասխան`
«Հարգարժան բարեկամ, ամուսնությունը թույլատրելի չէ միայն այն պարագայում, երբ ազգակցական կամ արյունակցական կապ գոյություն ունի զույգերի միջև։ Կնքահայրը, եթե արյունակցական կապ չունի, չի կարող սահմանափակման պատճառ լինել։ Կնքահայրությունը (քավոր) դա բարոյական կերպար է և ոչ արյունակցական կապ, իսկ մենք, եթե ամուսնական կապը չենք նկատում բարոյական, նշանակում է շեղված ենք քրիստոնեական բուն վարդապետությունից...։ Կարող եք հանգիստ խղճով և սրտով այն իրականացնել։
Ամուսնությունը Գևորգ 5-րդ կաթողիկոսի հատուկ կոնդակով թույլատրելի մինչև 5-րդ պորտ, որը նշանակում է եղբոր որդուն թույլատրվում է ամուսնանալ քրոջ թոռան հետ։