ԼՂՀ ԱԳ նախկին Արման Մելիքյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Առավոտյան ՀՀ-ում Ռուսատանի դեսպանի օգնականներից մեկը զանգով տեղեկացրեց, որ դեռևս անցյալ շաբաթվա սկզբներին իմ և ՌԴ դեսպանի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը ուժը կորցրել է` դեսպան Վյչեսլավ Կովալենկոն` հնարավոր չի համարում նման հանդիպումը, քանի որ չի կարողանում դրա համար ժամանակ գտնել:Տեսնենք հիմա, թե ինչպիսի վարքագիծ կորդեգրի ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը` արդյոք նա էլ կխուսանավի:Արձագանք դեռ չկա նաև Ֆրանսիայի դեսպանատնից,այնպես որ չգիտեմ` դեսպանին օգնականները չեն փոխանցել հանդիպման վերաբերյալ առաջարկս, թե որոշում դեռ չունեն: Համենայնդեպս երեկ դեսպանատանը` հեռախոսազանգերին պատասխան տվող չկար: