Այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր «Ընդդեմ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի» նախաձեռնության կազմակերպած հեծանվաերթ բողոքի ակցիան, որն ավելի շատ ուներ քաղաքացիներին իրազեկելու նպատակ: Երթուղին մակնարկել էր հետևյալ փողոցներից՝ Մաշտոցի պողոտա–Մատենադարան–Աբովյան փողոց—Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց—Մաշտոցի պողոտա—Ազատության հրապարակ:
Նշենք, որ ակցիային էին միացել նաև մի քանի ծնողներ, ովքեր բերել էին իրենց երեխաներին, որոնց մանկասայլակներին փակցրել էին «Դեմ եմ պարտադիրին» գրությամբ պաստառներ:
Լուսանկարները՝ News.am-ի