Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քաղաքական գործիչների մտքերը քնելուց առաջ
Տիգրան Սարգսյան – Կարողա վաղը զարթնենք, հիմա էլ ասեն «դեպի Չինաստան ենք գնում»
Սամվել Բալասանյան – Տեսնես Պուտինը ջոգեց, որ էս սաղ իրա համար էր արված
Գագիկ Ծառուկյան – Թե ասա մենք խի «чужой пахмел» կոալիցիայից դուրս եկանք
Արթուր Բաղդասարյան – Սաղ հասկանալի է, բայց հանրապետականները ինձ խի՞ չեն սիրում
Արամ Մանուկյան– Ոնց կուզենայի Նիկոլի նման հռետոր լինեի
Րաֆֆի Հովհաննիսյան –Բայց ինչ ճիշտ արեցի, որ թռա Ամերիկա։ Ասում են Հայաստանում էս տարի շատ ցուրտ ա։ Մեկա ընտրությու–մընտրություն չկա, որ ձևեր թափենք։
Գալուստ Սահակյան – ........................ ( մտքի ի սպառ բացակայություն)
Արտաշես Գեղամյան – Բայց ինչո՞ւ «դատարկ դհոլ», գոնե միայն «դատարկ», կամ միայն «հաճախորդ»
Արմեն Ռուստամյան – էս սաղ մի տեղ թռնում են, բա՞ ես
Հովիկ Աբրահամյան – Հիմա որ գնամ Շոտլանդիա, կարողա ստիպեն «յուբկով» պարեմ
Նիկոլ Փաշինյան – Տենաս 18 թվին, ով ա դեմս թեկնածություն դնելու
Սամվել Ալեքսանյան – Ոնց անենք վաղը մի երկու կոպեք փող կպցնենք
Արմեն Մովսիսյան– Տենաս ով «զակազ» տվեց, որ էդ պարտքի մոմենտով վրես գրեցին
Ներսիկ Նազարյան – Խի՞ իմ անունը Վովա չեն դրել