Զույգերը միանում և բաժանվում են: Զարմանալի է, սակայն 90-ականներին այնպիսի աստղային սիրավեպեր են տեղի ունեցել, որ դժվար է պատկերացնել: Այդ հարաբերությունները վաղուց պատմություն են դարձել:
Սառա Ջեսիկա Փարքեր և Ռոբերտ Դաունի կրտսեր
Նրանք ծանոթացել են նկարահանման հրապարակում և Ռոբերտը միանգամիս Սառային խոստովանել է, որ խնդիրներ ունի թմրամիջոցների հետ կապված: Սառան մտածել է, որ կարող է օգնել սիրեցյալին հաղթահարելու այդ կախվածությունը, քանի որ սերը ավելի հզոր կգտնվի:
Հատկանշական է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Ռոբերտ Դաունի կրտսերը հայտնվել է տիեզերքի ամենագեղեցիկ տղամարդկանց ցուցակում, իսկ Սառան արժանացել է «Աշխարհում ամենաոչ սեքսուալ կինը»:
Թոմ Քրուզ և Հիզեր Լոքլիր
Հիզեր Լոքլիրը պատմել է, որ նա Քրուզի հետ ունեցել է ընդամենը մեկ եզակի հանդիպում 1982 թվականին: «Այն իսկական հանդիպում չի եղել: Մենք երկուսս էլ ունեինք ինչ-որ բանի լսումներ, իսկ նա այդ ժամանակ ընկերներ չուներ: Ես ինկատի ունեմ, որ նա ընդհանրապես ընկեր չուներ»:
Թոմ Քրուզը և Շերը հանդիպել են 1983 թվականին Սպիտակ Տան բարեգործական երեկոյի ժամանակ:
Անձամբ Շերի խոստովանությամբ նա այն ժամանակ ուղղակի կորցրել է գլուխը երիտասարդ, հույսեր ներշնչող դերասանից: Նա այդ ժամանակ եղել է ընդամենը 36 տարեկան, իսկ Քրուզը՝ 20:
Շերը խոսում է, որ Թոմը գրավել է իրեն մի կողմից անձնական կյանքում վերջինիս ամաչկոտությամբ, իսկ մյուս կողմից կարիերայում հավակնոտությամբ: Նրանց սիրավեպը շարունակվել է երեք տարի, նրանք այն ժամանակ թաքցրել են իրենց հարաբերությունները: Նրանք այժմ էլ միմյանց շատ լավ են վերաբերվում:
Բրեդ Փիթ և Գվինեթ Փելթրոու
Նա հարուստ ընտանիքի ներկայացուցիչ է, ով փոքր ժամանակ ոչ մի նյութական բարդություն չի ունեցել, իսկ նա այն ժամանակ դեռևս քիչ հայտնի դերասան, որը հարուստ կնոջը միակ բանը որ կարող է առաջարկել արտաքինն է: Նրանք միասին են եղել 1995-1997 թվականներին:
Բրեդը սիրելը Գվինեթին և նրան անվանել «հրեշտակ» և «մուսսա»: Սակայն զույգը բաժանվեց, որի պատճառները ամբողջությամբ հայտնի չեն, սակայն ինչպես նշում են ընկերները Գվինեթին սկսել է նյարդայնացնել Փիթի հասարակ վարվելակերպը: Հպարտ Բրեդ Փիթը նախընտրեց բաժանվել և լրագրողների բոլոր հարցերին նախըտրում էր պատասխանել «Գվինեթ Փելթրոու, իսկ ով է նա»:
Ռենե Զելվեգեր և Ջիմ Քերրի
1999 թվականին Ռենեի նկատմամբ սկսեց ուշադրություն դրսևորել ամենահայտնի ամերիկացի կատակերգու Ջիմ Քերրին: Նշում են, որ նրանց հարաբերությունները բարդ բնույթ էին կրում, քանի որ էկրանների վրա աշխարհի ամենաուրախ մարդը պարզվեց իրական կյանքում շատ լուրջ անձնավորություն է և հեշտությամբ ենթարկվում է դիպրեսիանների:Զելվեգերը չէր կարողանում հասկանլ ինչի կարիքն ունի Ջիմին, սակայն վճռեց, որ իր ուժերից վեր է նրան օգնելը, այդ պատճառով կտրեց կապերը սիրավեպ սկսելուց մեկ տարի անց:
Ջոնի Դեպ և Քեյթ Մոսս
Նրանք ծանոթացել են 1994 թվականին և միանգամից բնավորություններով համընկել: Երկուսն էլ սիրում են աղմկոտ խնջույքներ, ծխախոտ և խմիչքներ: Սակայն ժամանակը գնում էր առաջ, իսկ Քեյթը շարունակում էր մնալ թեթևամիտ անպատասխանատու երեխա:
1998 թվականին Քեյթ Մոսսը անգամ սկսեց ստորագրություն թողել «Քեյթ Դեպ» անունով, սակայն նրա հույսերը չարդարացան: Քեյթ Մոսը իր հարցազրույցներում բաժանումից մի քանի տարի անց ափսսանք էր հայտնել, որ անձամբ կորցրել է Դեպին և հայտարարում էր, որ վերջինս դեռևս փոշամնելու է, որ լքել է իրեն:
Նաոմի Քեմփբել և Մայք Թայսոն
Զույգը ծանոթացել է 80-ականների վերջին: Նաոմին նոր նոր էր սկսում մուտք գործել նորաձևության աշխարհ, իսկ Մայք Թայսոնը արդեն մեծ հաղթանակների էր հասել բռնցքամարտում:
Ամսագրերը այս զույգին անվանում էին «Գեղեցկուհին և հրեշը»: Նրանց սիրավեպը տևեց ընդամենը մեկ ու կես տարի:
Նաոմի Քեմփբել և Ռոբերտ Դե Նիրո
Երբ սկսվեց հանդիպումները նա 19 տարեկան է, իսկ Դե Նիրոն խելակորույս սիրահարվեց:
Սառա Ջեսիկա Փարքեր և Նիկոլաս Քեյջ
90-ական թվականներին Նիքոլաս Քեյջի և Սառա Ջեսիկա Փարքերի միջև եղավ կարճատև սիրավեպ «Մեղրամիս Լաս Վեգասում»:
Մեթյու Փերի և Ջուլիա Ռոբերթս
Մեթյու Փերին հանդիպում էր Ջուլիա Ռոբերթսի հետ «Ընկերները» հեռուստասերիալի նկարահանումներից հետո: Դա շատ կարճատև, սակայն կրքոտ սիրավեպ էր: Այս հարաբերությունների մասին Մեթյուն կատակով հիշում է, որ Ռոբերթսը ամեն օր իրենից փող էր պարտքով վերցնում:
Լիվ Թայլոր և Լեոնարդեո Դի Կապրիո
Ամսագրերը սիրավեպ են վերագրում ռոքնռոլի արքայի աղջկան կրքոտ սիրավեպ «Տիտանիկի» աստղի հետ 90-ականներին: