Ցանկացած մարդ, ով թեկուզ մի տասը րոպե անցկացրել է երեխաների խաղադաշտում, լավ գիտի, որ երեխաները կարող են շատ դաժան լինել: Երեխաների շրջանում նկատվում են բազմաթիվ հակահասարակական միտումներ, որոնք, ի վերջո, ավարտվում են ավելի լուրջ հանցանքներով (օր.` կենդանիներին և միջատներին տանջելը): Երբեմն լինում են դեպքեր, երբ երեխան մարդկային կյանք է խլում: Ով կմտածեր, որ այդ անմեղ արարածները ունակ են նման դաժան արարքների:
Այնուամենայնիվ, հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի սերիական մարդասպանի, որ դեռևս հասունացման տարիքին էլ չի հասել: Աշխարհի ամենաերիտասարդ սերիական մարդասպանը Հնդկաստանի Բիհար նահանգի ութամյա բնակիչ Ամարդիփ Սադան էր: Սադան մեղադրվել է երեք սպանության մեջ, այդ թվում` իր փոքրիկ հորեղբորորդու և քրոջ սպանության: Նրա երրորդ զոհն իրենց հարևանի երեխան էր: Նա իր բոլոր երեք զոհերին էլ սպանել է քարկոծելով: Պարզ չէ, թե ինչ սատանա էր մտել Սադայի մեջ: Երբ մամուլի ներկայացուցիչները հարցրին ոստիկանության աշխատակիցներին, թե ինչ հոգեբանական վիճակում էր գտնվում տղան, նրանք պատասխանեցին, որ տղան շարունակ ժպտում էր և իրենցից թխվածքաբլիթներ էր խնդրում:
Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր