Փարիզում բացվել է ցուցադրություն, որը ամբողջությամբ նվիրված է Cartier ոսկերչական տանը: Ինչպես հաստատում են անձամբ կազմակերպության ներկայացուցիչները, ցուցադրության նպատակը ոչ թե ապրանքի գովազդն է, այլ հաճախորդների զարդերի պատրաստման արվեստն ու գեղեցկությունը ցույց տալն է:
Ցուցադրությունը ներառում է XIX-րդ դարում կազմակերպության ստեղծումից մինչև 1970-ական թվականներ:
Ցուցադրության կազմակերպիչները բացատրել են, որ բոլոր ապրանքները, որոնք կարելի է տեսնել ցուցադրական պատկերասրահում ներկայացված են ժամանակագրական տեսանկյունից՝ ամենահնից մինչև ամենանորեր: Այսպիսի սկզբունք ընտրվել է, որպեսզի ցուցադրության հաճախորդները կարողանան տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուր զարդ նայվել իր ժամանակագրական շրջանում:
Միջոցառումը տևալու է մինչև 2014 թվականի փետրվարի 16-ը և սա ամենախոշոր ցուցադրությունն է, որ ունեցել է Cartier կազմակերպությունը: Ավելին սա ամենախոշոր ոսկյա իրերի ցուցադրությունն է Փարիզում սկսած 1989 թվականից:
Ցուցադրության ժամանակ ներկայացված ապրանքներից շուրջ 100-ը, վարձակալվել է մասնավոր կոլեկցիոներներից, այդ թվում General Foods կազմակերպության հիմնադիր Մարջորի Ֆուդսին: Այդ ապրանքների թվում կարելի է տեսնել կոկորդիլոսի տեսքով մանյակը, որը պատրաստվել է մեքսիկացի դերասանուհու Մարիա Ֆելիքսի պատվերով, որը պատրաստվել է 2473 ադամանդից և զմրուխտներից: Բացի դա ներակայացված են նաև Գրեյս Կելիի մատանին, Էլիզաբեթ Թեյլորի զարդերից և թագ բրիտանական թագավարոկան ընտանիքի հավաքածուից: