Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.11-ին ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի. արգելափակվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ամենագնաց ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել երկու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, մեկ «Գազ 53», 8 «Ֆորդ Տրանզիտ» մակնիշների և 7 մարդատար ավտոմեքենաներ: Երկու բեռնատար ավտոմեքենաները չի հաջողվել դուրս բերել արգելափակումից. աշխատանքները կշարունակվեն առավոտյան:

Հրշեջ-փրկարարները վարորդներին տեղափոխել են Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ: